Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Էրդողանը վա բանկ է գնում

Էրդողանը վա բանկ է գնում
10.11.2020 | 09:42

Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է: Նրա ագրեսիվ քաղաքականությունից դժգոհողներ կան և արաբական աշխարհում: Արաբական միացյալ էմիրությունները փորձում են կոալիցիա ստեղծել Էրդողանի դեմ: ժամանակին Էրդողանն առաջնորդվում էր «Հարևանների հետ 0 խնդիրներ» արտաքին քաղաքականության բանաձևով, բայց արաբական գարունը նրան ոգեշնչեց: Թուրքիան սկսեց թշնամիներ որոնել և գտավ՝ Իսրայելը (որտեղ սուլթանը հովանովորում է պաղեստինցի զինյալներին, Երուսաղեմն էլ համարում է թուրքական քաղաք), Սիրիայում (որի տարածքը մասնատել է ու իր զորքը մտցրել՝ ստեղծելով մոջահեդների բանակներ), Իրանում (հակառակ Աստանայի ձևաչափին՝ Անկարան դեմ է, որ Իրանը իր ներկայությունը հաստատի Սիրիայում, իսկ հիմա մոջահեդներ է տեղակայում Իրանի հյուսիսային սահմաններին), Սաուդյան Արաբիային (որին համարում է իր գլխավոր մրցակիցը արաբական աշխարհում և լավ զվարճացավ Խաշոգչիի սպանությունից հետո թագաժառանգ արքայազնի վրա), ԱՄՆ-ին (որին մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման կազմակերպման, Ֆեթուլա Գյուլենին չարտահանձնելու, Ֆ-16-ի տեխնոլոգիաները չվաճառելու և այլ մահացու մեղքերի մեջ ու ցանկանում է Մերձավոր Արևելքից դուրս մղել), Ռուսաստանին (ում հետ պատերազմի մեջ է Սիրիայում, Լիբիայում, հիմա էլ Արցախում): Մեծ ու փոքր թշնամիների թվում է և ԱՄԷ-ն: Արաբ միապետները դժգոհ են Էրդողանի քաղաքականությունից՝ Մերձավոր Արևելքում ու Պարսից ծոցում: Նեղուցի հյուսիսում՝ Կատարում հիմա թուրքական զորքերն են, հարավում՝ դեպի Սոմալի թուրքական բազա կա:

Էրդողանը ակտիվորեն պաշտպանում և ֆինասավորում է Մուսուլման եղբայրներին, որոնց Պարսից ծոցի երկրները համարում են ահաբեկիչներ: Արաբական դիմադրությունն Էրդողանին գլխավորում է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Զայեդը: Հենց նա է Պարսից ծոցի երկրների անունից քննադատում Թուրքիայի քաղաքականությունը և ագրեսիվ ծրագրերը: Նա է հովանավորում հակաթուրքական ուժերին Մերձավոր Արևելքում (Լիբիայում): Նա է փորձում ձևավորել գլոբալ կոալիցիա Էրդողանի դեմ: Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի՝ ԱՄԷ-ն ժամանակակից իսլամական պետություն է, որ կարող է ընդհանուր հայտարարի գալ նույնիսկ Իրանի ու Իսրայելի հետ: Մարոկկոյից Սիրիա է ծավալվում ԱՄԷ-ի պայքարը Թուրքիայի դեմ: Փաստացի՝ պայքարի մեջ են հայտնվել թուրքական փողերը էմիրաթների փողերի դեմ, թուրքական գաղափարախոսությունը էմիրաթականի դեմ: Երկու կողմն էլ իրար մեղադրում են արաբական աշխարհը ապակայունացնելու մեջ:

«Թուրքիան Կատարի և «Մուսուլման եղբայրների» հետ փորձում է քաոս հաստատել Մերձավոր Արևելքում՝ իբրև ծածկույթ օգտագործելով իսլամի ագրեսից ու աղավաղված մեկնաբանությունը»՝ գրել է ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Գարգաշը: «Եթե դուք հարցնում եք, ո՞վ է ապակայունացնում այս տարածաշրջանը, ո՞վ է քաոս տարածում, մենք առանց տատանվելու կպատասխանենք՝ Աբու Դաբին: Նրանք խառնակություն են տարածում Լիբիայում ու ավերեցին Եմենը»՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Լիբիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող ուժերը Խալիֆա Խաֆթարին հետ մղեցին մայրաքաղաք Տրիպոլիից: Սիրիայում էմիրաթները գարնանը պատրաստ էին Բաշար Ասադին միլիարդավոր դոլարներ տալ, որ վերսկսի մարտական գործողությունները Իդլիբում, կանխեց Ռուսաստանը:
Արցախում Էրդողանի գործողություններից հետո Կրեմլը կարող է կանաչ լույս վառել Աբու Դաբիի առաջ: Շատ փորձագետներ են արձանագրում, որ Էրդողանի ամբիցիաներից հոգնած հակառակորդները պատրաստ են միավորվել: Եթե Մակրոնը Արևմուտքում այդ քայլը չարեց կամ արեց ու հաջողության չհասավ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի և մի քանի այլ երկրների պատճառով, Արևելքում անում է Մոհամեդ բին Զայեդը:
dni. ru


Հ.Գ. Էրդողանն արդեն յուրայիններին է զոհաբերում՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնանկությանը հետևեց ֆինանսների նախարարի՝ նրա փեսայի պաշտոնանկությունը՝ իբր «առողջական պատճառներով»: Բայց լիրայի կուրսը չի կարգավորվում: Գուցե ժամանակն է համաժամանակյա 9 պատերազմներից
մեկնումեկը դադարեցնե՞լ ու հնարավորություն տալ տնտեսությանը շնչելու՞:
Թեպետ դա կմոտեցնի Էրդողանի քաղաքական մահապատիժը: Օղակը սեղմվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ